Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաստատեց իր բարձր կարգը

Սպորտ
a1evrochess-1

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կայացան 2-րդ տուրի պարտիաները:   Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Հունաստանի ընտրանու նկատմամբ: Հաղթանակներ տոնեցին Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը, ընդ որում մեր թիմի առաջատարը շատ արագ պարտության մատնեց իր մրցակցին եւ հոգեբանական առավելություն հաղորդեց թիմակիցներին:   Հայաստանի կանանց ընտրանին այս անգամ 1:3 հաշվով պարտվեց Ուկրաինայի ուժեց հավաքականին: Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղացին, իսկ Էլինա Դանիելյանն ու Մարիա Գեւորգյանը տանուլ տվեցին:   Վաղը կկայանա 3-րդ տուրը: a1+evrochess 2