Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակ» - «Ալաշկերտ» խաղին ծեծկռտուք չի եղել. «Շիրակ» ՖԱ (տեսանյութ)

Սպորտ
a1shirak-29.10.-1

Ի պատասխան մամուլում տարածված հաղորդագրությանը, այսօրվա «Շիրակ» - «Ալաշկերտ» խաղից անմիջապես հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ցանկանում ենք ճշտում մտցնել իրականությանը: Ոչ մի ծեծկռտուք կամ հարձակում չի եղել երկրպագուների կողմից Աբրահամ Խաշմանյանի վրա: Միակ միջադեպը եղել է ակումբի աշխատակցի եւ Աբրահամ Խաշմանյանի միջեւ, այն էլ այն բանից հետո, երբ վերջինս հայհոյել է երկրպագուներին:   «Շիրակ» ֆուտբոլային ակումբն այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել իր ֆեյբուքյան էջում:   Հիշեցնենք, որ ըստ «Ալաշկերտ» ակումբի մամուլի քարտուղար Սամվել Սուքիասյանի տեղեկատվության, ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 11-րդ տուրի «Շիրակ» - «Ալաշկերտ» խաղից հետո տեղի երկրպագուները եւ ակումբի աշխատակիցները հարձակվել են «Ալաշկերտի» մարզչական շտաբի վրա եւ փորձել հաշվեհարդար տեսնել: