Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրքերը մարդիկ են, որ պատմում են իրենց անձնական պատմությունը

Հասարակություն
arcax-1

Ստեփանակերտի «Արմատներ» կենսակենտրոնում (The Roots) առաջին անգամ կազմակերպվել է «Կենդանի գրադարան» միջոցառումը, որտեղ գրքերը մարդիկ են, ովքեր պատմում են իրենց անձնական պատմությունը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Կենդանի գրադարան»-ում ներկայացվել են հետևյալ «գրքերը»՝ Լիլիթ Տոնոյան՝ «Օճառ հույսի համար», Յակով Ալթունյան՝ «Կյանքն անիվների վրա», Վրեժ և Հովիկ Ասմարյաններ՝ «Մի կտոր Հալեպ Արցախում» և Կորյուն Խաչատուրյան «Փարիզ-Ստեփանակերտ՝ ուղիղ չվերթով»: «Կենդանի գրադարան»-ում առաջին «գիրքը» «Օճառ հույսի համար» նախագծի հեղինակ Լիլիթ Տոնոյանն էր, ով արդեն 8 տարի է աշխատում է Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղի դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի: Մասնագիտությամբ կենսաֆիզիկոս Լիլիթն էկոլոգիապես մաքուր օճառների արտադրությամբ սկսել է զբաղվել մեկ տարի առաջ: «Էկոլոգիապես մաքուր օճառներ արտադրելու գաղափարը, Արցախում առաջին անգամ է ներկայացվել: Իմ նպատակն էր բացի նոր գաղափարի իրականացումից, նաև ստացված միջոցներով Գողթանիկում հիմնել ստեղծագործարան: Այն, կարծես թե, ստացվել է, քանի որ այսօր արդեն համայնքի երեխաները հնարավորություն ունեն այցելել ստեղծագործարան, որտեղ կան տարբեր խմբակներ՝ ձեռագործության, հելունագործության, տիկնիկային թատրոնի և բնապահպանական մի շարք հարցերի շուրջ»,- ասել է Լ. Տոնոյանը: Երկրորդ «կենդանի գիրքը» Յակով Ալթունյանն էր՝ «Կյանքն անիվների վրա»: Հերոսը Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից է: 1993 թվականին վիրավորվել է արցախյան պատերազմի ժամանակ: 2007 թվականին նրա հիմնած խաղողի այգին այսօր 10 տարեկան է: «Ներկայումս զբաղվում եմ այգեգործությամբ: Այսօր մասնագիտանալով խաղողագործության մեջ՝ պատրաստում եմ գինի: Իմ աճեցրած այգուց ստանում եմ 10 տոննայից ավել բերք»,- նշել է Յակով Ալթունյանը և ավելացրել, որ երբեք չպետք է վախենալ փորձություններից, այլ պետք է օգտագործել հնարավորությունները: Այգեգործությամբ են զբաղվում նաև երրորդ՝ «Մի կտոր Հալեպ Արցախում» «գրքի» հերոսներ՝ Վրեժ և Հովիկ Ասմարյանները, ովքեր Արցախ են տեղափոխվել Սիրիայից: Ավելին՝ այստեղ