Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթեր Յունայթեդը» դիմակայեց «Լիվերպուլի» ճնշմանը

Սպորտ
a1liverpool-1

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում միմյանց հետ հանդիպեցին մրցաշարի ֆավորիտներից երկուսը. «Լիվերպուլը» սեփական դաշտում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Դաշտի տերերն ամբողջ խաղի ժամանակ չնայած տարածքային առավելություն ունեին եւ անընդհատ մեծ ուժերով գրոհում էին, սակայն չկարողացան գոլ խփել, քանի որ հյուրերի դարպասապահ Դավիդ դե Խեան մի քանի դրվագներում պարզապես ֆանտաստիկ ռեակցիա դրսեւորեց: «Մանչեսթեր Յունայթեդը» հիմնականում պաշտպանվում էր եւ փորձում սուր հակագրոհ կազմակերպել: Զարմանալի չէ, որ ամբողջ խաղի ընթացքում հյուրերը միայն մեկ անգամ են հարվածել ուղիղ դարպասին: Սակայն Լուկակուի հարվածը ետ մղեց «Լիվերպուլի» դարպասապահ Սիմոն Մինյոլեն: Այդպիսով, տուրի կենտրոնական խաղում դարպասները մնացին անառիկ եւ գրանցվեց գոլազուրկ, բայց մարտական ոչ-ոքի: «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց մեկնարկային կազմում, իսկ երկրորդ կեսի 62-րդ րոպեին փոխարինվեց: a1+liverpool 2 a1+liverpool 4