Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100 միլիոն դոլարի վարկ՝ Ռուսաստանից

Տնտեսություն
dolar

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանին մինչև 100 մլն դոլարի չափով պետական վարկ է տալու. այս մասին համաձայնագրին այսօր հավանություն տրվեց կառավարության նիստում։ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը կոչվում է պետական արտահանման վարկ և տրամադրվում է ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար: Հայկական կողմը հիմնական պարտքը կմարի 15 տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, առաջին վճարումը կկատարվի 2023թ. մայիսի 15-ին: Վարկը տրվում է տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: