Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիեւում հայ լրագրողին մրցանակ տրվեց

Քաղաքականություն
award-media-2017_6272_HBR_LUFA-016_-_Kopi

Հոգեբանական ճնշումներից մինչեւ  իրական վտանգ կյանքին,– սրանք այն դժվարություններն են, որոնք հարկադրված են հաղթահարել «Ազատ լրատվամիջոց» մրցանակի արժանացածները։ Մրցանակը տրվում է մամուլի ազատության ամրապնդմանը ներդրված ջանքերի համար`չնայած ճնշումներին եւ ֆինանսական դժվարություններին:  Այսօր Կիեւում տեղի ունեցավ «Ազատ լրատվամիջոց- 2017» մրցանակների հանձման հանդիսավոր արարողությունը։ Fritt Ord (Օսլո) եւ ZEIT-Stiftunghas (Համբուրգ) հիմնադրամների մրցանակին արժանացած լրագրողներից մեկն էլ «Հետք» -ի լրագրող Զարուհի Մեջլումյանն է։ Այս տարի մրցանակի են  արժանացել   նաեւ  ադրբեջանական «Մեյդան»  հեռուստաընկերությունը, ռուսաստանցի լրագրողներ Անտոն Նաումլյուկը, Սերգեյ Ժոլկինը։  Ադրբեջանական «Մեյդան» հեռուստաընկերության աշխատակիցները շատ լավ են  հասկանում խոսքի ազատության արժեքը. այն համարժեք է սեփական ազատությանը. կամ հեռանում ես երկրից, կամ հայտնվում բանտում։ Անտոն Նաումլյուկը աշխատում է Ղրիմում, եւ որքան էլ զարմանալի է՝ ռուս լրագրողի թեկնածությունն առաջադրել են ուկրաինացի իրավապաշտպանները։ Նա հիմնականում լուսաբանում է քաղաքական դատավարությունները։ Ասում է՝ փորձում է աշխատել  օբյեկտիվ լրագրության սկզբունքներին համապատասխան, կարող է գրել, որ Ղրիմը բռնակցվել է Ռուսաստանին, բայց չի կարող գրել այն Ուկրաինային  վերադարձնելու մասին,  քանի որ դրա համար արդեն կհայտնվի անազատության մեջ՝ անջատողականության մեղադրանքով։ Երկու օրինակ արդեն կա, երբ ուժի մեջ է դրվել օրենդրական այդ նորմը։ Սերգեյ Ժոլկինը իր ասելիքը տեղ է հասցնում ծաղրանկարների միջոցով։ Որպեսզի ծաղրանկարներն ազդեցիկ լինեն,–ասում է,– ոչ մի իրադարձություն  պետք է բաց չթողնես։ Նրա ծաղրանկարների Պուտինը տարբերվում է այլոց պատկերածից՝ փոքր է, մի քիչ էլ խեղճացած։ Ըստ նրա՝ այս տեսակի Պուտինի գործողություններն ավելի ընկալելի են հանրության համար։ Ի՞նչը կարող է ազդել ծաղրանկարչի գործունեության վրա։ Արտաքին ոչ մի գործոն,միայն ներքին,– վստահեցնում է Ժոլկինը՝ հույս հայտնելով, թե ներքինն էլ չի լինի։ Նրա հետ համաձայն է Զարուհի Մեջլումյանը, որը կարծում է լրագրությունը կարող է փոփոխություններ առաջ բերել եւ լինել իրական չորրորդ իշխանություն։ «Ազատ լրատվամիջոց- 2017» մրցանակաբաշխությանը նախորդել էր երկօրյա կոնֆերանս, որին ներկա էին նաեւ նախորդ տարվա մրցանակակիրները։ Ալեքսեյ Շալայսկիյը, որն աշխատում է  2016թ մրցանակակիր, ուկրաինական «Նաշի գրոշի» պարբերականում, ներկայացնում էր, թե ինչպես են փորձում գնել լրագրողին՝  կոռուպցիայի մասին տեղեկատվությունը չհրապարակելու համար։ Այդ առաջարկներն այնքան շատ են լինում, որ գործընկերներով ժողով են արել ու քննարկել, թե ինչ գումար առաջարկեն, որ որեւէ մեկը չկարողանա վճարել ։ «Դե, իհարկե, լրագրողներ մեջ էլ վաճառվողներ կան, բայց մեր գինն այնքան բարձր է, որ որեւէ մեկը չի կարող գնել»,– ծիծաղում է ուկրաինացի լրագրողը։ Հիշեցնենք, որ «Ա1+»–ն այս մրցանակին արժանացել է 2011թ.–ին։ 78360_b