Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ԲԿՄԱ-ի ջախջախմանը (տեսանյութ)

Սպորտ
a1mxitaryan-bkma

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Մոսկվայում 4:1 հաշվով ջախջախեց տեղի ԲԿՄԱ-ին:   Արդեն առաջին խաղակեսում հյուրերը երեք անպատասխան գոլ խփեցին: Երկու անգամ աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն, իսկ մեկում՝ Անտոնի Մարսյալը, որը իրացրեց Հենրիխ Մխիթարյանի կողմից վաստակած 11մ հարվածը:   Երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին մեր ֆուտբոլիստը չորրորդ գոլը խփեց ԲԿՄԱ-ի դարպասը: Երեք րոպե անց նա փոխարինվեց:   Դաշտի տերերը խաղավերջում միայն կրճատեցին հաշվի տարբերությունը՝ 1:4:   «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ այս մրցաշարում եւ գլխավորեց Ա խմբի աղյուսակը: ԲԿՄԱ-ն եւ «Բազելն» ունեն 3-ական միավոր, իսկ «Սպորտինգը»՝ 0: 22089053_1594313527296011_4739596877684981227_n