Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Մարգարյանը զբաղեցրեց 3-րդ տեղը Եվրոպայի առաջնությունում

Սպորտ
a1shtanga-27.09.

Պրիշտինայում (Կոսովո) շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի պատվիրակները հերթական մեդալներն են նվաճել: Մինչեւ 17 տարեկանների 77 կգ քաշային կարգում մեր ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը երկամարտում ցույց տվեց 296 կգ արդյունք եւ բրոնզե մեդալ նվաճեց: Նա միաժամանակ փոքր բրոնզե մեդալի արժանացավ պոկում վարժությունում (136 կգ): Նույն քաշային կարգում հանդես եկած Արա Աղանյանը 293 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը: Նա փոքր բրոնզե մեդալ նվաճեց հրում վարժությունում (162 կգ): Չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Ալեքսանդր Ուրվաչեւը, որը պարզապես մրցակցությունից դուրս էր, քանի որ երկամարտում բարձրացրեց 313 (142+171) կգ: