A
A
Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի ծրագիրը
Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնով սկսվում է Ֆիլհարմոնիկ նվագախմբի 2017-2018թթ. համերգաշրջանը: Սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 27-ը թվով 12 սիմֆոնիկ և կամերային համերգներով Արամ Խաչատրյան համերգասրահում կհյուրընկալվեն 20-ից ավելի հանրահայտ մենակատարներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան և Ալեքսանդր Չաուշյան: Կից ներկայացնում ենք ընդհանուր փառատոնային և սեպտեմբերի 11-ի համերգային պաստառները:
| Օրը՝ սեպտեմբերի 11՝ ժ.19:00, 2017 /երկուշաբթի/ Վայրը՝ Արամ Խաչատրյան համերգասրահ Ծրագրում՝ Մոցարտ՝ Կլարնետի կոնցերտ Չայկովսկի՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 Բորոդին՝ Սիմֆոնիա թիվ 2 Մենակատարներ՝ Ալեքսանդր Մալոֆեև, դաշնամուր (Ռուսաստան) Ալեսանդրո Կարբոնարե, կլարնետ (Իտալիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան | Օրը՝ սեպտեմբերի 18՝ ժ.19:00, 2017 /երկուշաբթի/ Վայրը՝ Արամ Խաչատրյան համերգասրահ Ծրագրում՝ Պոլ Դյուկա՝ «Հրաշագործի աշակերտը» սիմֆոնիկ սկերցո Գրիգ՝ Դաշնամուրի կոնցերտ Կլոդ Դեբյուսի՝ «Ծովը» Մենակատար՝ Ալեսիո Բաքս, դաշնամուր (ԱՄՆ) Դիրիժոր՝ Պոլ Էմանուել Թոմա (Ֆրանսիա) |
| Օրը՝ սեպտեմբերի 24՝ ժ.19:00, 2017 /կիրակի/ Վայրը՝ Արամ Խաչատրյան համերգասրահ Ծրագրում՝ Շառաֆյան՝ Թավջութակի կոնցերտ թիվ 2 Պուլենկ՝ Ֆլեյտայի սոնատ /Նվագախմբային փոխադրումը ՝Լենըքս Բերքլիի/ Մենդելսոն՝ Սիմֆոնիա թիվ 4 Մենակատար՝ Սուրեն Բագրատունի, թավջութակ (ԱՄՆ) Մասսիմո Մերչելլի, ֆլեյտա (Իտալիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան | Օրը՝ սեպտեմբերի 27՝ ժ.19:00, 2017 /չորեքշաբթի/ Վայրը՝ Արամ Խաչատրյան համերգասրահ Ծրագրում՝ Դե Ֆալլա՝ Իսպանական ժողովրդական սյուիտ Բարբեր՝ Թավջութակի սոնատ Կասսադո՝ Requiebros Բեթհովեն՝ Թավջութակի սոնատ g-moll, երկ 5 թիվ 2 Պյատիգորսկի՝Վարիացիաներ Պագանինիի թեմայով Մենակատարներ՝ Անի Ազնավուրյան, թավջութակ (ԱՄՆ) Մարթա Ազնավուրյան, դաշնամուր (ԱՄՆ) |
| Օրը՝ սեպտեմբերի 29՝ ժ.19:00, 2017 /ուրբաթ/ Վայրը՝ Արամ Խաչատրյան համերգասրահ Ծրագրում՝ Շոստակովիչ՝ Լարային կվարտետ թիվ 6, երկ 101 Մոցարտ՝ Ջութակի կոնցերտ թիվ 5 Մենակատար՝ Ռուբեն Ահարոնյան, ջութակ (Ռուսաստան) Բորոդին քառյակ (Ռուսաստան) - Ռուբեն Ահարոնյան, 1-ին ջութակ, Սերգեյ Լոմովսկի, 2-րդ ջութակ, Իգոր Նայդին, ալտ, Վլադիմիր Բալշին, թավջութակ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան | Օրը՝ հոկտեմբերի 6՝ ժ.19:00, 2017 /ուրբաթ/ Վայրը՝ Արամ Խաչատրյան համերգասրահ Ծրագրում՝ «Դաշնամուրամարտ» (համաշխարհային պրեմիերա) Մենակատարներ՝ Անդրեաս Քեռն, դաշնամուր Պաուլ Ցիբիս, դաշնամուր |
| Օրը՝ հոկտեմբերի 10՝ ժ.19:00, 2017 /երեքշաբթի/ Վայրը՝ Արամ Խաչատրյան համերգասրահ Ծրագրում՝ Բեթհովեն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 Խաչատրյան՝ Սիմֆոնիա թիվ 2 Մենակատար՝ Էլիսո Բոլկվաձե, դաշնամուր (Ֆրանսիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան | Արգենտինական տանգոյի երեկո Օրը՝ հոկտեմբերի 12՝ ժ.19:00, 2017 /հինգշաբթի/ Վայրը՝ Արամ Խաչատրյան համերգասրահ Մենակատար՝ Պաբլո Մաինետտի, բանդոնեոն (Արգենտինա) |
| Օրը՝ հոկտեմբերի 14՝ ժ.19:00, 2017 /շաբաթ/ Վայրը՝ Արամ Խաչատրյան համերգասրահ Ծրագրում՝ Կանչելի՝ Ex Contrario երկու ջութակի համար Սկորիկ՝ Ֆանտազիա «Ռոմեո և Ջուլիետի» թեմաներով 2 ջութակի և նվագախմբի համար Պուշկարյով՝ «Ուտյոսով –ֆանտազիա» 2 ջութակի և նվագախմբի համար Դեն Յեսսիան՝ «Հայկական եռապատում» նվագախմբի և վոկալի համար Մենակատարներ՝ Պավել Վերնիկով, ջութակ (Իսրայել) Սվետլանա Մակարովա, ջութակ (Ռուսաստան/Շվեյցարիա) Տիգրան Պետրոսյան, վոկալ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան | Օրը՝ հոկտեմբերի 16՝ ժ.19:00, 2017 /երկուշաբթի/ Կամերային երաժշտության համերգ Վայրը՝ Արամ Խաչատրյան համերգասրահ Մենակատարներ՝ Անուշ Նիկողոսյան, ջութակ Հայկ Մելիքյան, դաշնամուր Ծրագրում՝ Պյարտ՝ Spiegel im Spiegel Հինդեմիթ՝ Սոնատ երկ 11, թիվ 6, մենանվագ ջութակի համար Դեբյուսի՝ Երկու պրելուդ դաշնամուրի համար Դեբյուսի՝ Սոնատ ջութակի և դաշնամուրի համար Շոստակովիչ՝ Չորս պրելուդ, երկ 34 (փոխադրում ջութակի և դաշնամուրի համար՝ Դմիտրի Ցիգանովի) Պրոկոֆև՝ Սոնատ թիվ 2, երկ 94a, ջութակի և դաշնամուրի համար |
| Օրը՝ հոկտեմբերի 20՝ ժ.19:00, 2017 /ուրբաթ/ Վայրը՝ Արամ Խաչատրյան համերգասրահ Ծրագրում՝ Սեսիլ Ֆորսայթ՝ Ալտի կոնցերտ Սիբելիուս՝ Ջութակի կոնցերտ Մոցարտ` Սիմֆոնիա-կոնցերտ ջութակի, ալտի և նվագախմբի համար Մենակատարներ՝ Հարթմութ Ռոդե, ալտ (Գերմանիա) Կլարա-Ջումի Կան, ջութակ (Գերմանիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան | Օրը՝ հոկտեմբերի 27՝ ժ.19:00, 2017 /ուրբաթ/ Համերգը նվիրվում է Օհան Դուրյանի 95-ամյակին Վայրը՝ Արամ Խաչատրյան համերգասրահ Կարեն Հակոբյան՝ «Նռենիներ» Բարտոկ՝ Ջութակի կոնցերտ թիվ 2 Մենակատար՝ Բարնաբաշ Կելեմեն, ջութակ (Հունգարիա) Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան |