Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհավտանգ իրավիճակը դեռևս կպահպանվի

Հասարակություն
summer-1023065_960_720

Օգոստոսի 26-ից 30-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 26-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 28-29-ը կբարձրանա 2-3 աստիճանով:  Երևան քաղաքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի օգոստոսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`           39.70C (1966 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`               13.80C (1988 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.60C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: ԱԻՆ