A
A
Լեհերը սիրահարվել են Արթիկին (տեսանյութ)
Արթիկ ու Վոդզիսլավ-Սլյոնսկի քաղաքների միջև գործակցության հուշագիր է ստորագրվել: Փաստաթուղթը հայ-լեհական հարաբերություններում նոր հեռանկարներ է խոստանում: Քաղաքապետ Միչեսլավ Կեցցոն առաջին անգամ է Հայաստանում: 4 օրվա ընթացքում հասցրել է նկատել երկու ժողովուրդների ընդհանրությունները: Խոստովանել է, որ սիրահարվել է Արթիկին: Տուրիզմ, մշակույթ, բիզնես. սրանք այն հիմնական ուղղություններն են, որոնք հետաքրքրում են կողմերին: Լեհերը նաեւ շիրակյան գյուղմթերքն են հավանել: «Ցայգ» ՀԸ տեսանյութը