A
A
Արոնյանը մրցում էր առաջատար Վաշյե-Լագրավի հետ (տեսանյութ)
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը: Մրցաշարային աղյուսակը երեք միավորով միանձնյա գլխավորում է Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Լևոն Արոնյանը մրցում էր առաջատար Վաշյե-Լագրավի հետ: Չորս ժամվա պայքարից հետո կողմերը խաղաղ դաշինք կնքեցին: Հայ գրոսմայստերը հինգ տուրից հետո ունի երկու եւ կես միավոր և զբաղեցնում է աղյուսակի 6-րդ հորիզոնականը: