A
A
Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը հաղթեց Շվեդիային (տեսանյութ)
Այսօր` ժամը 20:00-ին, բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ) աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ խաղն էր անցկացնում՝ հյուրընկալելով Շվեդիայի ընտրանուն: 81:67 հաշվով Հայաստանի հավաքականը հաղթեց: Սա մեր հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է: Այս պահին մերոնք չորս միավորով գլխավորում են ընտրական Ա ենթախումբը: Խաղի ընթացքը կարող եք դիտել լից տեսանյութով: Օգոստոսի 9-ին Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի հետ