Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղարծինցիները փակել են ճանապարհը (տեսանյութ)

Հասարակություն
haghartsin

Հաղարծինցիներն արդեն մի քանի ժամ է, ինչ փակել են համայնքի գլխավոր ճանապարհը։ «Ա1+»-ի թղթակիցը Հաղարծինից հայտնում է, որ գյուղացիների մուտքը դեպի անտառ արգելվել է, և հենց դա է բողոքի պատճառը։ Ըստ հաղարծինցիների՝ իրենք այլևս չեն կարող անարգել մտնել անտառ ու փայտ հայթայթել՝ «յոլա գնալու համար»։  Սոցիալական ցանցերում ծավալվող խոսակցություններում բնապահպաններն ասում են, որ փողոցը փակած հաղարծինցիներին ուղղորդել են մի քանի արտոնյալներ, որոնք մշտապես անտառներում անարգել զբաղվել են ծառահատումներով։