Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը խոշոր դրամական պարգևատրում է խոստանում

Հասարակություն
shamiram-1

2017 թվականի օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվում է Թելման Վազիրի Քալաշյանը:

Այն անձինք, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել Թ. Քալաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից կստանան խոշոր դրամական պարգևատրում:

ՀՀ ոստիկանությունը երաշխավորում է տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը: