A
A
Կառավարությունը կզիջի տարերային աղետներից 80-100% տուժածների հողի հարկը
Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային պետական կոմիտեի ղեկավարին, մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` հողի հարկը, պետական ծրագրի շրջանակներում հատկացված սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները տարերային աղետներից 80-100% տուժածներին զիջելու համար։ Վարչապետը հիշեցրեց, որ հանրապետության տարածքում տեղացած կարկտի հետևանքների ուսումնասիրության վերաբերյալ տրվել էր հանձնարարական, վերհանվել է ոչ միայն կարկտի, այլև տարվա ընթացքում հեղեղից, երաշտից տուժած շրջանների տվյալները: