Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 օր՝ անվճար երթևեկություն

Հասարակություն
1136bd320b747f8a78d3caacb90152ba

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին, Երկաթուղայինների օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով կլինի անվճար: Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին: Այս տարի Հայաստանի երկաթուղայինները նշում են երեք հոբեյլան՝ Ալեքսանդրապոլից Երևանի կայարան առաջին գնացքի ժամանման 115-ամյակը, Ջաջուռի թունելի կառուցման 120-ամյակը, Հայաստանի երկաթուղու էլեկտրաֆիկացման 50-ամյակը:   ՀԿԵ