Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ խնդիր ունի Վաշինգտոնը Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի ու Իրանի հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
8e915492-053f-489f-972a-043f4f4e8e1d_tv_w800_h450

Ամերիկայի Ձայն Վաշինգտոնն այսօր կանգնած է մի քանի կարեւորագույն խնդիրների շուրջ որոշումներ կատարելու կարեւոր պարտավորության առջեւ։ Այն նոր պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի, Իրանի ու Հյուսիսային Կորեւայի նկատմամբ։ Ռուսաստանը ռազմածովային աննախադեպ զորահանդես է անցկացնում երկրի մի շարք նավահանգիստներում, եւ որ ամենամտահոգիչն է Արեւմուտքի համար՝ նաեւ 2Օ14 թվականին Ուկրաինայից բռնակցված Ղրիմի Սեւաստոպոլում եւ Սիրիայում գտնվող Տարտուսի ռազմական բազայում։ Ուժի ցուցադրում, որին Սանկտ Պետերբուրգում մասնակցում է նաեւ Չինաստանը՝ իր երկու ռազմանավերով՝ ընդգծելով երկու երկրների միջեւ ռազմական բնագավառում համագործակցության խորացումը։ Իսկ Չինաստանին Վաշինգտոնը մեղադրում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ ոչ բավարար ճնշումներ գործադրելու մեջ, երբ վերջինս շարունակում է հրթիռային փորձարկումները, փորձարկումներ, որոնցից վերջինը ցույց տվեց, որ հյուսիսկորեական հրթիռներն արդեն ի զորու են հասնել Միացյալ Նահանգների բոլոր նահանգներ։ Եվ ԱՄՆ-ը այսօր կանգնած է Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու մասին վերջնական որոշում կայացնելու պարտավորության առջեւ։ Եթե Դոնալդ Թրամփը նախատեսում էր բարելավել հարաբերությունները Պուտինի հետ, ստվերի տակ թողնելով Ղրիմի բռնակցումը, ապա Կոնգրեսը չի համակերպվում այն մտքի հետ, որ Մոսկվան փորձել է ազդեցություն գործել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում։ Ու հակառակ Թրամփի մտադրություններին, ինչպես սենատոր Ջոն Մաքքեյնն է ասում, ՝՝Մենք չենք կարող հանդուրժել որեւէ հարձակում ընդդեմ մեր ժողովրդավարության։ Եվ ահա այս մասին ենք մենք կայացնելու որոշում՛՛։ Չնայած այն հանգամանքին, որ Թրամփը դեմ էր Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելուն, Սպիտակ տունը տեղեկացրել է, որ նախագահը ստորագրելու է Կոնգրեսի որոշումը։ Հիշեցնենք, որ Կոնգրեսն իր որոշմամբ նաեւ կրճատել էր պատժամիջոցները հանելու հարցում նախագահի իրավասությունները։ Ինչպես Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն է ասել,՝՝Կոնգրեսը կայացրել է շատ տարօրինակ ու անընդունելի որոշում, որի դեմ մենք հանդես ենք գալու պատասխան քայլով՛՛։ Իսկ պատասխան քայլը չհապաղեց. Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանում աշխատող ամերիկացի 121Օ դիվանագետներից 755-ը մինչեւ սեպետեմբերի մեկը պիտի հեռանա երկրից։ Սա ժամանակակից պատմության մեջ ամենամեծ թվով դիվանագետների նկատմամբ իրագործվող ամենածավալուն գործողությունն է։ Ռյաբկովի խոսքերով, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը, ամերիկացիների հետ հանդիպումներ ունենալով, չի իրականացրել լրտեսական գործողություններ։ ՝՝Կիսլյակը ոչ լրտես է, ոչ էլ զբաղվել է մարդկանց հավաքագրելով՛՛, ասել է Ռիաբկովը։ Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները խորացնելուն, ինչպես սենատոր Քորի Գարդենն է ասել, ՝՝Ամերիկան ավելին պիտի անի խելագարված Կիմի վարչակարգին կանգնեցնելու ուղղությամբ՛՛։ Նրա խոսքերով, չինական 5 հազար ձեռնարկություններ դեռեւս գործարքներ են իրականացնում Հյուսիսային Կորեայում։ ՝՝Չինաստանն է ապահովում Հյուսիսի տնտեսության 9Օ տոկոսը՛՛, նշել է նա։ Եվ այն պահին, երբ Ամերիկան հակահրթիռային պաշտպանական համակարգեր է փորձարկում Կորեական թերակղզում եւ այստեղ օդ հանում ծանր կործանիչներ, ՄԱԿ-ում հայտարարում է, որ ոչ թե հարկավոր է հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ, այլ պետք է հորդորել Չինաստանին ուժեղացնել ճնշումներն ընդդեմ Հյուսիսային Կորեայի։ Վաշինգտոնի ուշադրությունից հեռու չի մնում Իրանը՝ իր բալիստիկ հրթիռների ծրագրի եւ ինչպես Վաշինգտոնն է պնդում՝ միջազգային ահաբեկչությանն աջակցելու պատճառով։