Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանը պնդում է՝ Անդրիաս Ղուկասյանի գործում ոստիկանության կողմից ներգրավված անձ կա.Aravot (տեսանյութ)

Հասարակություն
Andreas-Ghukasyan

Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու  մեղադրանքով անազատության մեջ գտնվող  Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը պնդում է՝ իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տված անձը գործում ներգրավվել է ոստիկանության կողմից: Հիշեցնենք, որ ըստ նախաքննության, մի անձ լսել է՝ ինչպես է Ղուկասյանը հարվածելու կոչեր արել: Հենց այդ անձի ցուցմունքով էլ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել։ «Նրա ցուցմունքներն ակնհայտորեն հակասում են այդ օրերին հրապարակված տեսանյութերին»,- այսօր Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Կարեն Մեժլումյանն ու  ներկայացրեց համապատասխան ապացույցները՝ տեսանյութերը:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով