Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես Լեւոն Արոնյանը շախմատ սովորեց.The New Yorker

Հասարակություն
8257427b4d2c17df223bb7331def6dae

Ամերիկյան The New Yorker շաբաթաթերթն անդրադարձել է  հայ գրոստմայստեր Լևոն Արոնյանի շախմատային կարիերային ու կյանքին՝ «Անկանխատեսելի ոճով շախմատի վարպետը և ազգի հույսերը» վերնագրված ծավալուն հոդվածում: 1988 թվականին, երբ ԼՂՀ խնդրով պայմանավորված, հազարավոր էթնիկ հայեր, որոնք ապրում էին Ադրբեջանում,  հարկադրաբար թողեցին իրենց տները եւ տեղափոխվեցին Հայաստան: Նրանց թվում էր Մելիքսեթ Խաչիյանը, ում շախմատ խաղալ էր սովորեցրել շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ Խաչիյանը խոստումնալից շախմատիստ էր, սակայն տեղափոխվելով Երևան,  ստիպված էր նախ լուծել իր ապրելու տեղի խնդիրը: Այդ ժամանակ էր, որ Գրիգորի և Սեդա Արոնյանները առաջարկում են Խաչիյանին մի սենյակ իրենց համեստ բնակարանում՝ բնակվարձի փոխարեն համաձայնելով, որ նա իրենց վեցամյա որդուն՝ Լևոնին, շախմատ խաղալ կսովորեցնի.- գրում է հոդվածագիրը՝ ավելացնելով, որ   Խաչիյանը և Արոնյանը 90-ականներին՝  հովհարային անջատումների ժամանակ անգամ ՝   օրը վեց ժամ անդադար  շախմատ  էին խաղում: Այժմ 34 տարեկան հասկանում Լևոնը, նույն ինքը Լևոն Արոնյանը, համարվում է յոթերորդն ամբողջ աշխարհում և շախմատի պատմության մեջ ունի ամենաբարձ ռեյտինգներից մեկը: Հեղինակը հիշեցնում է ՝  3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանն այս խաղի բազմամյա առաջատարներից է: Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող հաշվարկներով, Հայաստանն առաջինն է աշխարհում գրոստմայստերների թվով: Ներկայումս Հայաստանը միակ երկիրն է, որտեղ շախմատը ընդգրկված է դպրոցների ուսումնական ծրագրում: Իր ընթերցողներին ամերիկյան հանդեսը բացի այդ տեղեկացնում է, որ  օրեր շարունակ Արոնյանը լսում է դասական երաժշտություն և շախմատային քայլեր փորձարկում. «Բախին՝ հոգևոր և հուզական երաժշտության համար, Բրուքներին՝ կառուցվածքի, Շուբերտին՝ հանգստության և հաստատուն կառուցվածքի…» Հոդվածը մանրամասն անդրադառնում է  նաեւ Արոնյանի  սպասելիքներին ու անելիքներին ապագայում: