Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կինոդիտումներ և համերգ՝ պատմամշակութային արգելոց-թանգարաններում

Կարևոր լուրեր Հասարակություն
zvartnoc

«Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  ընդլայնում է մշակութային  միջոցառումների  շարքը  և  ձևաչափը:  Հուլիսի 30-ին, ժամը  21.00-ին  «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում  գիշերային  գեղարվեստական  լուսավորությամբ  այցելուների  համար  ելույթ  կունենա  «Կամերային  երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի  Հայաստանի  պետական կամերային երգչախումբը`  գեղարվեստական  ղեկավար  և  դիրիժոր,  ՀՀ  արվեստի  վաստակավոր  գործիչ  Ռոբերտ  Մլքեյանի  գլխավորությամբ:    Հուլիսի  29-ին, ժամը 20. 30-ին  «Զվարթնոց»  պատմամշակութային  արգելոց-թանգարանի  բացօթյա  կինոսրահում կցուցադրվի  ամերիկյան  բոլոր  ժամանակների 100  լավագույն  կինոնկարների  շարքին  դասված (զբաղեցրել է 53-րդ տեղը),  «Օսկար»,   4  «Ոսկե գլոբուս»  մրցանակների  ու մի քանի այլ հեղինակավոր  պարգևների արժանացած  «Ամադեուս»  ֆիլմը: 1984  թ.  ռեժիսոր  Միլոշ  Ֆորմանի  նկարահանած կինոնկարի  հիմքում երգահան Անտոնիո Սալիերիի  կողմից  Ամադեուս Մոցարտի նկատմամբ տածած  նախանձի և այդ պատճառով  նրա թունավորման  պատմությունն է։  Տոմսի  արժեքը` 500  ՀՀ  դրամ է:   «Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ