Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում բռնկված հրդեհը տարածվում է դեպի մոտակա տներ

Կարևոր լուրեր Հասարակություն
b7ec5c75e683ab0c5f4a9f8cadea5ac1

 

Հուլիսի 13-ին, ժամը 15:42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 3000 խմ աղբ, հրդեհը տարածվում է մոտակա բնակավայր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքապետարանի կոմունալ բաժնի ջրատարներ և հատուկ տեխնիկա: Ժամը 08:00-ի դրությամբ այրվում է մոտ 6000 խմ (երկու տեղամասով) կուտակած աղբ, որից 3000 խմ-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է, շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ԱԻՆ