Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2.1 միլիարդ մարդ տանը մաքուր ջուր խմելու հնարավորություն չունի

Հասարակություն
child

2.1 միլիարդ մարդ տանը մաքուր ջուր խմելու հնարավորությունչունի, իսկ նրանցից երկու անգամավելի շատ մարդ զրկված էտարրական սանիտարահիգիենիկպայմաններից Ըստ ԱՀԿ-ի և ՅՈՒՆՍԻԵՖ-ի նոր զեկույցի, աշխարհում առնվազն 2.1 միլիարդ երեխա կամ յուրաքանչյուր 10 երեխայից 3-ը տանը անվտանգ ջրի մատակարարում չունի, իսկ 10-ից 6-ը կամ 4.4 միլիարդ երեխա զրկված է տարրական սանիտարական պայմաններից:   «Խմելու ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավում: 2017թ.-ի նորացված տեղեկատվություն և Կայուն զարգացմաննպատակներին հասնելու համար որպես հիմք վերցվածտվյալներ» մշտադիտարկման համատեղ ծրագրի զեկույցը ներկայացնում է խմելու անվտանգ ջրի և սանիտարական ծառայությունների առաջին համաշխարհային գնահատականները: Ըստ զեկույցի հիմնական եզրակացության, չափազանց մեծ թվով մարդ դեռևս անվտանգ ջրի մատակարարում չունի և զրկված է տարրական սանիտարահիգիենիկ պայմաններից՝ հատկապես գյուղական վայրերում:   «Մաքուր ջուրը և հիգիենայի պահպանումը տանը հասանելի պետք է լինեն ոչ միայն հարուստ կամ քաղաքների կենտրոններում ապրող մարդկանց համար», - նշեց ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը (Tedros Adhanom Ghebreyesus): «Սրանք մարդու առողջության համար անհրաժեշտ տարրական պահանջներից են, և բոլոր երկրները պարտավոր են ապահովել դրանց հասանելիությունը յուրաքանչյուր բնակչի համար»:   2000թ.-ից ի վեր՝ միլիարդավոր մարդիկ հնարավորություն են ստացել օգտվելու խմելու ջրից և տարրական սանիտարական պայմաններից, սակայն այդ ծառայությունները միշտ չէ, որ անվտանգ են եղել: Շատ տներ, առողջապահական կենտրոններ և դպրոցներ նույնպես դեռևս չունեն ձեռքերը լվանալու օճառ և ջուր՝  դրանով վտանգի ենթարկելով մարդկանց՝ հատկապես մանկահասակ երեխաների առողջությունը՝ վտանգավոր հիվանդությունների, ինչպիսին է փորլուծությունը, թիրախ դարձնելով:   Արդյունքում՝ ամեն տարի, 5 տարեկանից ցածր 361,000 երեխա մահանում է փորլուծությունից: Անմխիթար սանիտարահիգիենիկ պայմաններրը և կեղտոտ ջուրը նաև խոլերայի, դիզենտերիայի, հեպատիտ Ա-ի և տիֆի առաջացման պատճառ կարող են դառնալ:   «Անվտանգ ջուրը և արդյունավետ սանիտարահիգիենիկ ծառայությունները չափազանց կարևոր են յուրաքանչյուր երեխայի ու համայնքի առողջության համար, հետևաբար՝ նաև առանցքային նշանակություն ունեն ուժեղ, առողջ և համահավասար հասարակություն կառուցելու գործում», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը (Anthony Lake): «Այսօր ամենախոցելի համայնքներում և ամենախոցելի երեխաների համար այդ ծառայությունները բարելավելով՝  նրանց հնարավորություն ենք ընձեռում ավելի լավ ապագա ունենալու համար»:     Անհավասարությունն ակնառու է: Նպատակ ունենալով նվազեցնել անհավասարությունն աշխարհում, կայուն զարգացման նպատակները կոչ են անում դադարեցնել դրսում բնական կարիքներ հոգալը  և մինչև 2030թ.-ը հասանելի դարձնել հիմնական անհրաժեշտ ծառայությունները:   Անվտանգ ջրի մատակարարման աղբյուր չունեցող 2.1 միլիարդ մարդուց 844 միլիոնը նունիսկ հնարավորություն չունի օգտվելու խմելու ջրի մատակարարման ծառայությունից: Այդ մարդկանց թվին են պատկանում այն 263 միլիոն անձիք, ովքեր, ջուրը ձեռք են բերում արտաքին աղբյուրներից՝ ճանապարհի վրա ծախսելով ավելի քան 30 րոպե, և այն 159 միլիոն մարդիկ, ովքեր դեռևս չմշակված ջուր են խմում՝ լճերից և այլ ջրային ավազաններից:   90 երկրներում տարրական սանիտարահիգիենիկ ծառայություններ տրամադրելու գործում առաջընթացը շատ դանդաղ է ընթանում, ինչը նշանակում է, որ մինչև 2030թ.-ը այդ երկրները չեն հասնի նախատեսված համաշխարհային ցուցանիշին:   2.3 միլիարդ մարդ դեռևս հնարավորություն չունի օգտվելուտարրական սանիտարական ծառայություններից: Այդ մարդկանց թվին են պատկանում 600 միլիոն անձիք, ովքեր օգտվում են միևնույն զուգարանից այլ տնային տնտեսությունների հետ մեկտեղ: Իսկ 892 միլիոն մարդ էլ իրենց բնական կարիքները հոգում են դրսում. սա հիմնականում տեղի է ունենում գյուղական վայրերում: Բնակչության աճին զուգահեռ, դրսում բնական կարիքներ հոգալու ցուցանիշն աճում է ենթասահարական Աֆրիկայում և Օվկիանիայում:   Ճիշտ հիգիենան հիվանդությունների տարածումը կանխարգելող ամենահեշտ և արդյունավետ ուղիներից է: Առաջին անգամ կայուն զարգացման նպատակները մշտադիտարկում են այն մարդկանց տոկոսը, ովքեր հնարավորություն ունեն տանն իրենց ձեռքերը լվանալ օճառով և ջրով: Նոր զեկույցի համաձայն, ձեռքերը լվանալու համար ջրի և օճառի առկայությունը մեծապես տարբերվում է ըստ 70 երկրներից հավաքագրված տվյալների՝ ենթասահարական Աֆրիկայում կազմելով բնակչության 15 տոկոսը, իսկ արևմտյան Ասիայում և հյուսիսային Աֆրիկայում՝ 76:   Զեկույցը նաև ներառում է հետևյալը՝

  • Շատ երկրներ ջրի և սանիտարականծառայությունների որակի վերաբերյալ տվյալներ չունեն: Զեկույցը ներառում է անվտանգ ջրի մատակարարման  և սանիտարական ծառայությունների  մասին տվյալներ, համապատասխանաբար 96 և 84 երկրներում:
  • Հակամարտություն ունեցող կամ ճգնաժամերիմեջ գտնվող երկրներում ապրող երեխաները 4 անգամ ավելի քիչ հնարավորություն ունեն օգտվելու տարրական ջրամատակարարման ծառայություններից և 2 անգամ ավելի քիչ հնարավորություն՝ գործածելու տարրական սանիտարական ծառայություններ, քան այլ երկրներում ապրող երեխաները:
  • Քաղաքային և գյուղական գոտիների միջև առկաեն զգալի տարբերություններ: Անվտանգ ջրի մատակարարում ունեցող 3 մարդուց 2-ը և անվտանգ սանիտարական ծառայություններ ունեցող 5-ից 3-ը բնակվում են քաղաքներում: Լճերից և այլ ջրային ավազաններից ջուր խմող 161 միլիոն մարդուց 150 միլիոնը ապրում է գյուղական վայրերում:
ՅՈՒՆԻՍԵՖ