Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առնետները շարքից հանել են անգամ տնակի հեռուստացույցը (տեսանյութ)

Հասարակություն
tn

Գյումրու վագոն-տնակներում բնակվող հարյուրավոր այլ ընտանիքների նման,նրանք նույնպես ստիպված են պայքարել ոչ միայն ցրտի, խոնավության ու քաղցի,այլ նաև առնետների դեմ, որոնք վխտում են տնակային ավաններում: Օգնություն տրամադրելու նպատակով նրանց տնակ այցելած «Շիրակ կենտրոնի»աշխատակիցներին երեխաների մայրը պատմել է, որ գիշերները առնետների ահից չի կարողանում հանգիստ քնել, նույնիսկ առնետները շարքից հանել էին մի կերպ աշխատող հին հեռուստացույցը: Ի դեպ, երբ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին այսօր Աննան պատմել է, որ երիտասարդ տարիներին, երբ ողջ է եղել ազատամարտիկ հայրըհնարավորություն է ունեցել և շատ է սիրել դաշնամուրի վրա նվագել, սակայն մոտ20 տարի նրա ձեռքերը չեն դիպել դաշնամուրի ստեղնաշարին: Այսօր մեր գրասենյակում Աննան հնարավորություն ունեցավ 20 տարի դադարից հետո, իր փոքրիկի համար նվագել: Դուք նույնպես կարող եք աջակցել «Շիրակ կենտրոնի» բարեգործական ձեռնարկներին.  «Շիրակ կենտրոնը» հայտարարում է նոր բարեգործական ձեռնարկի մասին՝«Հազար պայուսակ՝ հազար սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին» http://shirakcentre.am/hy/program/2017/31/ Ներկայացվող տեսանյութը յոթամյա տղայի հետ խարխուլ խրճիթում բնակվող միայնակ մոր՝ Աննայի ապրելակերպի մասին է: