Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պոկված լարեր, ընկած ծառեր. քամու հետևանքները

Հասարակություն
kami

 

Հուլիսի 13-ին, ժամը 00:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան-Սոսե փողոցների խաչմերուկի մոտակայքում բարդու ծառն ընկել է գետնին և մասնակի փակել երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները երթևեկելի գոտուց ծառը տեղափոխել են անվտանգ տարածք և սահմանազատել: Հուլիսի 12-ին, ժամը 20:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 49 շենքի մուտքում տեղադրված բնակարաներից մեկի գազի հաշվիչին միացած էլ. լարերը շիկացել են. առկա է հրդեհի բռնկման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության և էլ. ցանցի աշխատակիցների ժամանումը: Հուլիսի 12-ին, ժամը 20:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 54 տան տանիքից կախված ալեհավաքը ընկնելու վտանգ է ներկայացնում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ալեհավաքը հեռացրել են  տան տանիքից: Հուլիսի 12-ին, ժամը 18:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան և Մարգարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով էլ. լարը պոկվել և կախվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաշինջաղյան փողոցի թիվ 179/11 շենքի մոտակայքում գտնվող էլ. սյան վրայից պոկվել է ինտերնետի լար: Փրկարարները կախված ինտերնետի լարը ամրացրել են էլ. սյանը:   Հուլիսի 12-ին, ժամը 13:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացի փողոցի թիվ 42 շենքի (10-րդ հարկի մակարդակից) արտաքին երեսպատման սալիկները պոկվել և ընկել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Տեղազննման արդյունքում պոկվելու վտանգ ներկայացնող այլ սալիկներ չեն հայտնաբերվել: