A
A
ITU-ի կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս. Հայաստանը 111-րդն է
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակը հրապարակման համար ներկայացնում է Էլեկտրակապի միջազգային միության (ITU) «Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս 2017» վարկանիշը, որտեղ Հայաստանը 111-րդն է 193 երկրների շարքում։
Էլեկտրակապի միջազգային միության «Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս 2017»-ում ներառված հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը և Թուրքմենստանը զբաղեցրել են համապատասխանաբար նախավերջին և վերջին տեղերը։ Հարևան Վրաստանը դուրս է եկել ընդհանուր ցանկի 8-րդ տեղը, Ռուսաստանը՝ 10-րդ։ Վրաստանի «ցավոտ կետը» կիբեռանվտանգության ճյուղային կենտրոնների (CERT) անբավարարություն է, Ռուսաստանինը՝ կազմակերպությունների համար կիբեռանվտանգության ոլորտի ստանդարտացման ցածր մակարդակը։
Էլեկտրակապի միջազգային միությունը (ITU) հրապարակել է «Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս» ամենամյա հետազոտությունը։ Հարցման արդյունքներով գնահատվում է պետությունների կիբեռանվտանգության մակարդակը հինգ հիմնական ցուցանիշներով՝ օրենսդրական բազա, տեխնիկական տվյալներ, կազմակերպչական հարցեր, որակի բարձրացում և կոոպերացիա։ 2017 թվականին ինդեքսը ներառել է 193 երկիր։
Եվրասիայի երկրները «Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս» վարկանիշում 2017 թվականին
|
Տարածաշրջանի երկրները |
Ինդեքսի նշանակությունը |
Տեղը գլոբալ վարկանիշում |
|
Վրաստան |
0,819 |
8 |
|
Ռուսաստան |
0,788 |
10 |
|
Բելառուս |
0,592 |
39 |
|
Ադրբեջան |
0,559 |
48 |
|
Ուկրաինա |
0,501 |
59 |
|
Մոլդովա |
0,418 |
73 |
|
Ղազախստան |
0,352 |
83 |
|
Տաջիկստան |
0,292 |
91 |
|
Ուզբեկստան |
0,277 |
93 |
|
Ղրղզստան |
0,270 |
97 |
|
Հայաստան |
0,196 |
111 |
|
Թուրքմենստան |
0,133 |
132 |
Աղբյուր՝ Էլեկտրակապի միջազգային միություն, 2017
|
Երկիրը |
Ինդեքսի նշանակություն |
Օրենսդրական բազա |
Տեխնիկական տվյալներ |
Կազմակերպչական հարցեր |
Որակի բարձրացում |
Կոոպերացիա |
|
Վրաստան |
0,819 |
0,91 |
0,77 |
0,82 |
0,9 |
0,7 |
|
Ռուսաստան |
0,78 |
0,82 |
0,67 |
0,85 |
0,91 |
0,7 |
|
Բելառուս |
0,59 |
0,85 |
0,63 |
0,33 |
0,68 |
0,47 |
Աղբյուր՝ Էլեկտրակապի միջազգային միություն, 2017
Արժե նշել, որ կիբեռանվտանգության մասին վրացական օրենսդրությունը համապատասխանում է Բուդապեշտի կոնվենցիայի սկզբունքներին և կանոններին, այդ թվում՝ ընթացակարգերի տեսանկյունից։ ՏՀՏ-համակարգերին անօրինական հասանելիությունը, դրանց աշխատանքին միջամտությունը, տեխնոլոգիական սարքերի չարամիտ օգտագործումը քրեականացվում է երկրի Քրեական օրենսգրքով։ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, որը երկրի խորհրդարանն ընդունել է 2011 թվականին, կոչված է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքն անհատական տվյալների մշակման գործընթացում։
Ակտիվորեն է կատարելագործում օրենսդրությունը Ռուսաստանը։ 2000 թվականին երկրում պաշտոնապես հաստատվել է Ազգային անվտանգության ռազմավարությունը։ 2013 թվականին ընդունվել են Ազգային անվտանգության հայեցակարգը և Արտաքին քաղաքականության հայեցակարգը, որոնք հաշվի են առնում կիբեռանվտանգության հարցերը։ 2000 թվականին նախագահն ստորագրել է առաջին՝ Ռուսաստանի Դաշնության տեղեկատվական անվտանգության դոկտրինը։ Յուրաքանչյուր պետական հաստատություն ամեն տարի ցանցերն ու ՏՏ-համակարգերն ստուգում է կարգավորող պահանջներին համապատասխան։
«Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս»-ում առաջին տեղը գրավել է Սինգապուրը, որին հետևում են ԱՄՆ-ը և Մալայզիան։ Վարկանիշի վերջին տեղում գտնվում է Հասարակածային Գվինեան։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հայաստանյան ներկայացուցչություն