Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դարձյալ կրիմինալ միջադեպ Գյումրիում. Aravot

Հասարակություն
armen-khachatryan

Քիչ առաջ Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում՝ Ռեպինի փողոցի վրա  գտնվող «Ամեն ինչ տան համար» շինանյութի խանութի մոտ դանակահարել են 1982 թվականին ծնված Ս․Հ-ին։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նրա մոտ առկա է կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, հեմոպնեվմոթորաքս, տրավմատիկ շոկ։ Հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ Aravot.am-ին տեղեկացրեց, որ Գյումրու բժշկական կենտրոն կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է դիմել անձ,  բժիշկների կողմից տրվել է տեղեկանք առ այն, որ նրա ունեցած վնասվածքը թափանցող է։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/07/09/896526/