ԵՏՄ երկրները հրաժարվել են միասնական դրամական միավորի անցնելու ռուսական առաջարկից (տեսանյութ)
Եվրասիական տնտեսական միությունում միասնական դրամական միավորի մասին շուտ է խոսել, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը. «Որովհետև դա երկրների սուվերենիտետի մասին կարող է խոսք գնալ։ Մենք Եվրամիություն չենք, որտեղ որ եվրոն է։ Միասնական արժույթ մտցնելը նշանակում է հրաժարվել դրամավարկային քաղաքականությունից՝ իր հետևանքներով։ Շատ շուտ է խոսել այդ մասին»։ Նշենք, որ ժամանակ առ ժամանակ շրջանառվում է ԵՏՄ երկրներում միասնական դրամական միավոր ներդնելու հարցը։ Ըստ խոսակցությունների՝ այն ռուսական ռուբլու հիմքի վրա է ստեղծվելու։ Դրանում Ռուսաստանն է շահագրգռված։ ԵՏՄ-ում հայ պաշտոնյան՝ Տիգրան Դավթյանը, չժխտեց՝ քննարկումներ այս հարցով եղել են. «Ռուսաստանի կողմից չի եղել այդպիսի կտրուկ առաջարկներ։ Եղել է գաղափար, որը երկրների կողմից մերժվել է՝ ասելով, որ դեռևս շատ շուտ է դրա մասին խոսել»։ Մանրամասները՝ տեսանյութում