Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառը՝ ճանապարհին, մեքենան՝ լճում

Հասարակություն
Th_Sevan

 

Հուլիսի 6-ին, ժամը 05։51-ին տեղեկություն է ստազվել, որ Սևանա լճի «Լագունա» լողափում «Ford» մակնիշի ավտոմեքենան հայտվել է լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնեց հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ջրափրկարարները Սևանա լճից դուրս բերել «Ford Focus» մակնիշի 35 GZ 078 պետհամարանիշով ավտոմեքենան:

 

Հուլիսի 6-ին, ժամը 04:31-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի 3-րդ ոլորանում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով ճանապարհը փակվել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Երևան հատվածի 17 կմ-ին ծառը կոտրվել,  ընկել է ավտոճանապարհին և երկողմանի փակել այն: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ճանապարհը բացվել է տեղի ուժերով և դարձել միակողմանի երթևեկելի: Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից: ԱԻՆ