Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփանակերտում ընթանում է սպորտային պարերի բաց առաջնություն

Հասարակություն
333

Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի և ԱՀ պարի և սպորտային պարերի միության համատեղ նախաձեռնությամբ, ԱՀ կառավարության և «ԱրցախՀԷկ» բաց բաժնետիրական ընկերության աջակցությամբ Ստեփանակերտի N 6 դպրոցում ընթանում է ԱՀ սպորտային պարերի առաջին բաց առաջնություն:  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ, միջազգային կարգի մրցավար, առաջնության  գլխավոր   ժյուրի  Մարիաննա Մամյանն  ասել  է, որ  պարի և Սպորտային Պարերի Համահայկական Խորհուրդը (ՊՍՊՀԽ) հիմնադրվել է 2003 թվականին և ստեղծման օրվանից սերտորեն համագործակցում է Պարի համաշխարհային խորհրդի հետ, ինչը նշանակում է, որ Պարի և Սպորտային Պարերի Համահայկական Խորհուրդը գործում է Համաշխարհային Խորհրդի կանոնադրության համաձայն և ունի ստանձնած պարտականություններ: «ՊՍՊՀԽ-ը Հայաստանում Պարի համաշխարհային խորհրդի պաշտոնական առաջնությունների կազմակերպման բացառիկ իրավասուն է: Պարի համաշխարհային խորհրդի անդամ լինելը հնարավորություն է տալիս Հայաստանում անցկացնել միջազգային մրցումներ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններ, վարկանիշային մրցումներ: Մեր խորհրդի պահանջներից մեկն էլ այն է, որ մարզական պարերը չկենտրոնանան միայն մայրաքաղաքում, այլ հավասարաչափ զարգանան նաև հանրապետության  ողջ տարածքում: Այսօր, բացի  Երևանից խմբեր կան նաև Գյումրիում, Աբովյանում, Վանաձորում, Սիսիանում, Էջմիածնում, Ստեփանակերտում  և այլ  քաղաքներում, որոնք մշտապես գտնվում են   մեր  ուշադրության  կենտրոնում: Մենք   նպատակ  ունենք   նաև  սպորտային  պարերի    կամուրջ   ստեղծել  նաև Սփյուռքի  հետ»,-մանրամասնել  է  Մ.  Մամյանը: Խոսելով   ԱՀ-ում   սպորտային      պարերի  առաջին  բաց   առաջնության  մասին     Մ.  Մամյանն  ասել  է.  «Ստեփանակերտից, Շիրակի  մարզից, Էջմիածնից, Երևանից, Գյումրիից,  Արմավիրից    առաջնությանը  մասնակցում  են 6-18  տարեկան  շուրջ  250   հոգի:  Նպատակ  ունենք   Արցախում   կազմակերպել   սեմինար   պարապմունքներ, որտեղ   կընդգրկենք   նաև  ԱՀ   շրջանների   երեխաններին,  այդպիսով   սպորտային  պարերը  կտարածենք ու  կզարգացնենք   նաև  Արցախում:  Արցախի  և  Հայաստանի  երեխաները    շատ  տաղանդավոր  են  և   նրանց   հետ  աշխատելով,  նրանք   կարող  հանդես  գալ    միջազգային տարբեր     հարթակներում:  Հաղթողներն  արժանանալու  են    գավաթների, պատվոգրերի  և  նվերների»: ԱՀ  պարի  և  սպորտային  պարերի   միության  նախագահ  Դիանա  Սարգսյանն  էլ   մեզ  հետ  զրույցում    նշել  է, որ  Ստեփանակերտում   իրենց    միությունն  ստեղծվել  է   2017  թվականի  փետրվարին: «Չնայած  այն  հանգամանքին, որ    մենք   նորաստեղծ  ենք՝ կարողացել   ենք   կարճ   ժամանակում   սովորել   պարեր, որոնք  որ  այսօր   ներկայացնելու  ենք  ժյուրիի  և  հանդիսատեսի  դատին: Ինչպես   բոլոր   ոլորտներում   արցախցիները   փայլուն  ելույթներ  են  ունենում, սպորտային    պարերում  ևս   սպասում  ենք   հաղթանակների:   Մենք  հույս  ունենք, որ    այս   միջոցառումները  շարունակական  բնույթ  են  կրելու»,-նշել  է  Դ.  Սարգսյանը  և  հավելել, որ   առաջնությանը  երեխաները   պարում  են    շարժական   մանրահատակի  վրա, որն   միանշանակ  ողջունելի  է, որովհետև չունեին: 55 111 222 444