Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարային ջրանջատում «Չախկալ-Սպիտակ» ջրատարի վրա

Կարևոր լուրեր Տնտեսություն
431582edb2b42b0865bd0bc3b63603be

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Չախկալ-Սպիտակ» ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 30-ին ժամը 08.30-24.00 կդադարեցվի Լոռու մարզերի` Սարալանջ, Կաթնաջուր, Մեծ  Պարնի, Շիրակամուտ,  Ջրաշեն, Լեռնավան գյուղերի և Սպիտակ քաղաքի` Փախստականների, Շվեցարական, Իտալական, Էստոնական, Նորվեգական, Վարպետաց, Տաշիր, Ուզբեկական, Ց-5, Կ-11 թաղամասերի, Գրիգոր Լուսավորիչ փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:     Վեոլիա Ջուր ՓԲԸ