Խնդիրները կհարթվեն հենց սահմանին (տեսանյութ)
2017-ի առաջին կեսից Հայաստանի ու Վրաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է, բայց դա բավարար ցուցանիշ չէ։ Արձանագրում են Երևանում անցնող հայ-վրացական գործարար համաժողովի մասնակիցները։ Արդեն հայ-վրացական սահմանին գործարարների խնդիրները կլինեն նվազագույն չափի։ Դրա հիմքերն արդեն դրված են գործնական հարթության վրա։ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան նշել է. «Գրանցված արդյունքները բավարար չեն, և մենք պիտի անենք առավելագույնը, որ երկու երկրների կազմակերպություններն ունենան շատ ավելի մեծ հնարավորություններ։ Էկոնոմիկայի նախարարությունների մակարդակով կստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք 24 ժամվա ընթացքում կստուգեն երկկողմ աշխատանքի որակը։ Եթե ընկերություններն ունենան որևէ խնդիր սահմանում, այդ խմբերն արագ կարձագանքեն։ Մենք Հայաստանի հետ համագործակցության հստակ նախագծեր և նպատակներ ունենք, ու պարաստ ենք լսել շատ կոնկրետ առաջարկներ»,- ասել է վրաց նախարարը։