Փաստաբաններին քաշքշել են, մեկ անձ բերման է ենթարկվել
«Սասնա ծռեր»-ի դատավարության ժամանակ այսօր դատարանի բակից բերման է ենթարկվել Գագիկ Եղիազարյանի եղբայրը՝ Դավիթ Եղիազարյանը: Պաշտպան Արայիկ Պապիկյանը պատմեց, որ Դավիթ Եղիազարյանին դատարանից բռնությամբ են դուրս հանել, երբ բակում գտնվող փաստաբանները փորձել են նրան օգնություն ցուցաբերել, ոստիկանները հարձակվել են փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Տիգրան Հայրապետյանի, Ինեսա Պետրոսյանի, Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի եւ իր վրա ու քաշքշել են նաեւ իրենց: Ըստ Արայիկ Պապիկյանի՝ իրենց մայթի մի հատվածում սահմանազատեցին՝ թույլ չտալով ոչ օգնել քաղաքացիներին, ոչ մոտենալ: Այնուամենայնիվ Դավիթ Եղիազարյանին բերման ենթարկելուց հետո փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Մուշեղ Շուշանյանը ոստիկանության բաժանմունք են գնացել՝ բերման ենթարկված Դավիթ Եղիազարյանին իրավական օգնություն տրամադրելու համար: