A
A
20000 դրամով կյանքի որակը չես լավացնի (տեսանյութ)
Ի՞նչ ռեսուրսների հաշվին է ավելացվելու նվազագույն աշխատավարձը կամ կրճատվելու աղքատությունը, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը այս հարցի պատասխանը չի տեսել ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրում, թեեւ ամբողջովին կարդացել է ։ Կառավարության ծրագրում նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25 տոկոսով։ Վիլեն Խաչատրյանի գնահատմամբ՝ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը ունի գործազրկության վտանգ։ Իսկ գնողունակությունը մակարդակը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որը 20000 դրամի ավելացմամբ կյանքի մակարդակը հինգ տարի անց էապես չի փոխվի , եւ այդ գումարով ապրողները մնալու են աղքատության շեմին։ Մանրամասները տեսանյութում