Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանն ընդդեմ Շահեն Հարությունյանի. հայցերը՝ մեկ վարույթում. ՀՔԱՎ

Հասարակություն
unnamed-1

2017 թ. հունիսի 22-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Դիլանյանի, նշանակված էր Շահեն Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով Երևանի քաղաքապետարանի հերթական հայցի քննությունը: Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 19-ին հավաքներ և երթեր անցկացնելու համար: Քաղաքապետարանը նույն պահանջով 4 տարբեր հայցեր է ներկայացրել, և դրանցից առաջինի քննության շրջանակում 2017 թ. հունիսի 20-ին Շ. Հարությունյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը միջնորդեց դրանք  միացնել մեկ վարույթում, քանի որ բոլորի հիմքում նույն պահանջն է: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ