A
A
Բակի կանաչ տարածքը վաճառվել է 12մլն դրամով. նամակ՝ քաղաքապետին
Ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի նամակը՝ քաղաքապետին. Հարգելի պարոն Մարգարյան, Երևանի Նոր Նորք վարչական տարածքի Թոթովենցի 3/9 հասցեի վրա գտնվող կանաչապատ տարածքի նկատմամբ տրվել է սեփականության իրավունք, որի վրա հունիսի 18-ին կատարվել է 13 ծառերի հատում և սեփականատերը, որն այդ օրը ներկայացրեց տարածքի նկատմամբ սեփականության իրավունքն ու շինթույլտվությունը: Սեփականատերը պնդում էր, որ տարածքը ձեռք է բերել աճուրդով և վճարել է 12մլն դրամ: 14.02.2017թ.. N673-Ա «ԵՐԵՎԱՆ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2016 թ. գույքագրման մասին» որոշման մեջ Թոթովենցի 3/9 հասցեն չկա այն դեպքում, երբ Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2017թ. ծրագրում գրված է.
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը և (կամ) Երևանի ենթակայության կազմակերպությունները հանձնաժողովին են ներկայացնում` 1) վաճառքի ենթակա Գույքի ցանկը, որտեղ պետք է նշված լինի յուրաքանչյուր Գույքի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ձեռքբերման (շահագործման հանձնման) տարեթիվը, սկզբնական,հաշվեկշռային և գնահատված արժեքները` արտահայտված դրամով.
- 2017 թվականին օտարման և (կամ) օգտագործման տրամադրման համար առաջարկվող գույքի ցանկում ընդգրկված է համարվում 2010-2016 թվականների ծրագրերում չընդգրկված և մինչև սույն ծրագրի ընդունվելը և (կամ) ծրագրի գործողության ընթացքում Երևան համայնքի անվամբ գրանցված գույքը, այդ թվում` Երևան համայնքի սեփականությանն անցած անժառանգ գույքը, դրա բաժինը: