A
A
Արման Դարչինյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին (տեսանյութ)
Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզիկները շարունակում են հաջող հանդես գալ: Մի քանի րոպե առաջ մեր 75 կգ քաշային բռնցքամարտիկ Արման Դարչինյանը երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց էստոնացի Արթուր Զարվային եւ մտավ 1/8 եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի հոլանդացի Մաքս Պետրուս Մարտինուս Հեն Վան դեր Պասի հետ: Այսօր ռինգ մտած մեր մյուս բռնցքամարտիկը՝ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, նախնական փուլի մարտում 3:2 հաշվով դժվար հաղթանակ տարավ թուրք Իբրահիմ Գոգչեկի նկատմամբ եւ մտավ հաջորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը կլինի բուլղարացի Էլիան Դիմիտրովը: