Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորը Գեւորգ Սաֆարյանին 3 ժամով հեռացրեց

Հասարակություն
jirajyr-datavor

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը կշարունակի լսել   «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը մերժեց Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը:     Այնուհետեւ ցանկացավ հայտարարություն անել Գեւորգ Սաֆարյանը, սակայն դատավորը թույլ չտվեց:    Գեւորգ Սաֆարյանը պահանջում էր պաշտպանական կողմի նկատմամբ հավասար վերաբերմունք ցուցաբերել:   Դատավորը Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ նախազգուշացում կիրառեց, այնուհետեւ նստած տեղից դատավորին դիմելու համար 3 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից: