Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարակների թիվը կտրուկ աճել է բիոլոգիական լաբորատորիաների աճին զուգահեռ»

Հասարակություն
tesaket

«Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը նշում է, որ 2010թ-ից բիոլոգիական լաբորատորիաների թիվն ամբողջ աշխարհում աճում է, իսկ այդ լաբորատորիաներն ունեն երկակի նշանակություն, քանի որ իրենց օժանդակությունը կատարվում է ռազմական կառույցի կողմից, իսկ գործունեությունն անցանում է խիստ գաղտնի պայմաններում: Լաբորատորիաների օժանդակման համար տրամադրվում են խոշոր գումարներ, մասնավորապես Ուկրաինայում դա կազմել է 175 մլն. ԱՄՆ դոլար, Վրաստանում` 150 մլն դոլար, Ղազախսատնում` 130 մլն դոլար: Հայաստանում գործում են այդպիսի ռեֆերենս լաբորատորիաներ Երևանում, Գյումրիում և Իջևանում: «Չկա որևիցե կասկած, որ ԱՄՆ-ն, ծախսելով այդքան խոշոր գումարներ, այն էլ Պենտագոնի ֆինանսավորմամբ, հետապնդում է լուրջ քաղաքական և ռազմավարական նպատակներ: Նպատակը մեկն է` ստեղծել բոլոր երկրներում, որտեղ գործում են այդպիսի լաբորատորիաներ, բիոլոգիական զենքի տեսակներ, որոնք ադապտացված կլինեն տվյալ տեղանքին: Ուսումնասիրելով տարբեր վարակներ` Պենտագոնը ոչ թե զբաղված է այդքան գումար վատնելով այդ երկրներում հիվանդությունների կանխմամբ, այլ ստեղծում է նոր բիոլոգիական տեսակի ազդեցության միջոցներ տվյալ երկրների նկատմամբ»,- բանախոսն ավելացրեց, որ աշխարհում տարբեր վարակների թիվը կտրուկ աճել է լաբորատորիաների աճին զուգահեռ, և բավականին շատ մասնագետներ հայտնի թռչնի գրիպի վարակի տարածումը կապել են Վրաստանում այդպիսի ռեֆերենս լաբորատորիաների գործունեության հետ: Ղուկասյանը հայտարարեց, որ հունիսի 15-ին, ժամը 12:00-ին կանցկացնեն ակցիա ԱՄՆ դեսպանատան առջև և կփոխանցեն ԱՄՆ դեսպանին նամակ-պահանջագիր հստակ հարցադրումներով: Մեկ այլ բանախոս Ծովինար Կոստանյանն իր ելույթում նշեց, որ, ուսումնասիրելով հարևան Վրաստանի փորձը, որտեղ լաբորատորիաների մասշտաբները և իրենց ֆինանսավորումները գերազանցում են քաղաքացիական նպատակների համար նախատեսված լաբորատորիաների ֆինանսավորումը, կասկածներ են առաջանում, որ դրանք կարող են օգտագործվել այլ նպատակների համար, մասնավորապես` հավաքել տվյալ երկրում ազգային պաթոգենները: Անհրաժեշտության դեքպում դրա արդյունքում ստեղծած նոր տեսակի վարակներն կարող են օգտագործել ընդդեմ տվյալ երկրի կամ տարածաշրջանի: «ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը Երևանում ռեֆերենս լաբորատորիա ստեղծելու համար տրամադրել է 15.5 մլն դոլար: Իսկ ընդհանուր առմամբ 18 մլն դոլար: Մենք վստահ ենք, որ եթե այդ լաբորատորիաների ֆինանսավորումը հատկացվում է ռազմական կառույցի կողմից, ապա լաբորատորիաների նպատակները նույնպես ռազմական բնույթի են», - ասաց նա: Կոստանյանը նշեց, որ իրենք ԱՄՆ դեսպանատան հայտարարությունից հետո, այն է որ լաբորատորիաների աշխատանքների մասին տեղեկատվությունը բաց է հանրության համար, այցելեցին այդ լաբորատորիաների գրասենյակ որպեսզի ստանան որոշակի պատասխաններ իրենց հուզող հարցերին: Հարցերը հետևյալն էին.

  1. Ինչու՞ հենց ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն է ֆինանսավորում ռեֆերենս լաբորատորիաների գործունեությունը:
  2. Եթե ֆինանսավորումը կատարվում է Պենտագոնի կողմից, ապա նպատակները նու՞յնպես ռազմական են:
  3. Եթե նպատակները ռազմական են, ապա ինչու՞ չկա որևիցե համաձայնագիր Հայաստանի և ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունների միջև, համաձայն որի ԱՄՆ-ի ռազմական օբյեկտները կարող են տաղակայվել ՀՀ-ում:
  4. Ինչու՞ են լաբորատորիաները գտնվում մանկական հրապարակների և խիտ բնակեցված վայրերի կողքին:
Բանախոսը ավելացրեց, որ իրենք այցելության արդյունքում չեն ստացել որևիցե հարցի պատասխան, բացի նրանից, որ այդ լաբորատորիաներն ունեն ռազմավարական նշանակություն և այնտեղ առկա են խիստ վտանգավոր և մահացու վարակներ: