Համագործակցություն՝ երեխաների պաշտպանության ոլորտում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի13-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ /Հայաստանի, ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի գրասենյակի և ՄԶԳ Տեղահանված երեխաների և որբերի հարցերով հիմնադրամի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկայացվել է ԱՄՆ/ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «MEASURE Evalutaion» ծրագիրը: Հայաստանը այն չորս երկրների շարքում է, որտեղ իրականացվելու է ծրագիրը, որի նպատակը գործընկեր երկրների ղեկավար մարմինների կարողությունների հզորացումն ու իրավիճակի գնահատումն է երեխաների պաշտպանության ոլորտում: Առաջարկվող ծրագրով կձևավորվի թիմ, որը 2 տարիների ընթացքում կգնահատի երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և ծրագրերը: Կարևորելով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ երկարամյա համագործակցությունը՝ նախարարը նշել է, որ այս փուլում, երբ երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվում են բարեփոխումներ, հետագա համագործակցության ուղիների նախանշումը շատ արդիական է: «Այսօր իրականացվող բարեփոխումներն իսկապես խորը գնահատման կարիք ունեն: Մենք ունենք մոնիթորինգի և գնահատման համակարգ, հաստատված մեթոդաբանություն, որով գնահատում ենք մի քանի տասնյակի հասնող ծրագրեր՝ ստուգելով դրանց արդյունավետությունը: Ներկայում առաջնահերթությունը տրվել է երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերին»,-նշել է նախարարը: Արտեմ Ասատրյանը վստահություն է հայտնել, որ սերտ համագործակցությունը գնահատման ծրագրի շրջանակներում կլրացնի և կամբողջացնի նախարարության կողմից իրականացվող գնահատման աշխատանքները: ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի գրասենյակի ներկայացուցիչն իր հերթին բարձր է գնահատել նախարարության հետ համագործակցությունը և ընդգծել, որ Հայաստանը երեխաների ոլորտում իր ունեցած առաջընթացով ու կատարած աշխատանքով առաջիններից է այն 9 երկրների շարքում, որտեղ նա զբաղվում է երեխաների պաշտպանության բարեփոխումների ծրագրերով: «Այս գնահատման նախաձեռնությունը, կարծում եմ, կնպաստի երեխաների պաշտպանության ուղղությամբ մեր կողմից համատեղ իրականացվող աշխատանքներին: Մենք ունենք շատ լավ թիվ, տեղում կարող ենք մեծաջակցություն ցուցաբերել: Նախաձեռնությունը անշուշտ առաջնորդելու է ՀՀկառավարությունը, իսկ գնահատման թիմը տեխնիկական աջակցությունն է ապահովելու»,- նշել է ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի ներկայացուցիչը՝ միաժամանակ ընդգծելով, որ ընդհանուր գործընթացի շրջանակում գնահատման նախաձեռնությունը կօգնի, որպեսզի ՀՀ կառավարությունը տեսնի՝ ոլորտում ինչ առաջընթաց է եղել և ինչպես պետք է շարունակել աշխատանքները: Անդրադառնալով առաջարկվող ծրագրին՝ նախարարը կարևորել էբարեփոխումների իրականացման փուլում համակարգի աշխատողների կարողությունների հզորացումը, ինչը հետագայում հնարավորություն կտա ավելի առարկայական արդյունքներ ապահովել ոլորտում: Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին