A
A
Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակն այս տարի տոնախմբելու է հունիսի 12-ին: Տոնի առիթով ժամը 1000-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մայր Աթոռի միաբաններից, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Հայորդյաց տների սաներից կազմված հանդիսավոր թափորը, մասնակցությամբ հավատավոր ուխտավորների, կառաջնորդվի Ս. Հռիփսիմե վանք` տանելով նաև Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները: Ժամը 1100-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն, սրբազան մասունքով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: