Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Բաթոյանին նիստերի դահլիճ բարձրացրեցին գրկած (տեսանյութ)

Հասարակություն
zara-1

Այսօր Երեւանի ավագանու  նորընտիր կազմի առաջին նիստն էր: Նիստերի դահլիճ հասնելը ավագանու անդամներից ոմանց դժվարությամբ հաջողվեց: Ճանապարհը, պարզվեց, հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Զարուհի Բաթոյանին իր գործընկերները գրկած բարձրացրեցին դահլիճ. «Սա  շատ դժվար է, խնդիր է սա, ես չեմ պատրաստվում 4 տարի այսպես բարձրանալ, դա նաեւ արժանապատվության հարց է»,- ասում է Զարուհի Բաթոյանը: «Ելք» դաշինքն   իր ընդդիմադիր գործկերոջ՝ «Երկիր Ծիրանի»-ի նման  նիստերը բոյկոտել չի պատրաստվում, բայց նաեւ չի բացառում, որ այդ քայլերը արդյունավետ կլինեն: Մանրամասները՝ ռեպորտաժում