Հայաստանում չկա կիբերանվտանգության ապահովման միասնական մոտեցում. քննարկում (տեսանյութ)
«Ա1+»-ի եթերում հեռարձակվող «Ամփոփում» հաղորդաշարի 2-րդ թողարկման թեման է «Կիբերմիջավայրի մարտահրավերները Հայաստանում»: Թեմայի հրատապությունը կայանում է նրանում, որ Հայաստանում կարգավորման և ապահովման տեսանկյունից կիբերանվտանգությունը բավարար զարգացած չէ: Հիմնական պատճառը արդյունավետ իրակավական կարգավորումների բացակայությունն է: Կիբերհարձակումների ենթարկված երկրների շարքում Հայաստանը 14-րդ տեղում է։ Հաղորդման ընթացքում բանախոսները քննարկում են տեղեկատվական անվտանգության ապահովման կարեւորությունը, ինչպես նաեւ համացանցում հայկական կիբերմիջավայրի հիմնական մարտահրավերներն ու հետեւանքները երկրի եւ Հայաստանի քաղաքացու համար: Հաղորդման բանախոսներն են՝ - Սամվել Մարտիրոսյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ, - Արման Գրիգորյանը, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցայինտեխնոլոգիաների կենտրոնի պետ, - Մովսես Հակոբյանը, «Սեկդեւ» հիմնադրամի նեկայացուցիչ, իրավաբան: Քննարկումը վարում է Ampop.am կայքի հիմնադիր-խմբագիր Սուրեն Դեհերյանը: «Ամփոփում» հաղորդաշարը կազմակերպել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը՝ նպատակ ունենալով եթերային քննարկումների միջոցով բարձրացնել Հայաստանի համար առանցքային թեմաներ` առաջնորդվելով միմիայն փաստերով, եւ այդ փաստերը մատուցել տվյալների վիզուալիզացիայի միջոցով: «Ամփոփում» հաղորդաշարը կհեռարձակվի «Ա1+»-ի առցանց եթերում եւ հասանելի կլինի «Ա1+»-ի յութուբյան ալիքով։ Հաղորդումները իբրեւ հավելված հասանելի կլինեն նաեւ Ampop.am կայքի թեմատիկ ուսումնասիրություններում։