Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանի»-ն նախ նիստ կանի քաղաքապետարանի դիմաց

Հասարակություն
erkir-tsirani

«Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու անդամները հունիսի 7-ին տեղի ունեցած կուսակցության ղեկավար մարմնի՝ Ժողովի առջեւ ստանձնեցին պարտավորություն հանդես գալ Երեւանի ավագանիում «Երկիր Ծիրանի» կուսակցության անունից որպես ավագանու անդամներ՝ իրականացնելով կուսակցության ծրագրով ամրագրված դրույթները: Կուսակցության Ժողովի որոշման համաձայն՝ հունիսի 9-ին, ժամը 10:30-ին Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը կանցկացնի  իր առաջին նիստը, որը տեղի կունենա Արգիշտի փող. 1 հասցեում, Երեւանի քաղաքապետարանի դիմաց: «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն