Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զերծ մնացեք պահածո պատրաստելուց. մասնագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
margarita-nkar

Ամառն իր հետ բերում է սննդային թունավորումների աճ։ Այս տարվա 5 ամիսներին արձանագրվել է բոտուլիզմով թունավորման 5 դեպք՝ 12 տուժածով։ Սնկից թունավորման դեպքերը ևս հաճախակիացել են, միայն Լոռու մարզում 5 դեպք է գրանցվել, ևս երկուսը՝ Արարատի և Կոտայքի մարզերում, սնկից տուժացների թիվը 14 է։ Առողջապահության նախարարության Առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը նշում է. «Ամառվա սեզոնն սկսվել է, պահածոյացման սեզոնը ևս սկսել է, ու խնդրում եմ բնակչությանը՝ զերծ մնալ պահածո պատրաստելուց, եթե կարելի է։ Եվ խորհուրդ եմ տալիս հատկապես երեխաներին՝ իրենց կողմից չհավաքեն սունկ և չօգտագործեն սննդում և զերծ կմնան թունավորումներից»,- ասում է Մարգարիտա Բաբայանը։