Հայաստանի հավաքականը սկսեց պատրաստվել Չեռնոգորիայի հետ խաղին
Հայաստան ֆուտբոլի հավաքականը մեկօրյա հանգստից հետո վերսկսեց ուսումնամարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Թիմին միացել է Կամո Հովհաննիսյանը, որը Բելառուսի առաջնությանը մասնակցելու պատճառով բաց էր թողել Սենթ Կիտս եւ Նեւիսի հետ ընկերական հանդիպումը: Իսկ ահա հավաքական հրավիրված Արմեն Համբարձումյանը փաստաթղթային խնդիրների պատճառով լքել է հավաքը: Առայժմ հավաքականի ճամբարում է գտնվում մարզման ժամանակ վնասվածք ստացած Էդգար Մալաքյանը, ում մասնակցությունը առաջիկա հանդիպմանը հարցականի տակ է: Այժմ Չեռնոգորիայի հավաքականի հետ խաղին պատրաստվում են 21 ֆուտբոլիստ. Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, Գրիգոր Մելիքսեթյան, Արամ Հայրապետյան: Պաշտպաններ՝ Տարոն Ոսկանյան, Հրայր Մկոյան, Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Եդիգարյան, Արմեն Մանուչարյան: Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիզ, Էդգար Մանուչարյան, Էդգար Մալաքյան, Մարկոս Պիզելի, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Նարեկ Ասլանյան: Հարձակվողներ՝ Ռուսլան Կորյան, Արթուր Սարկիսով, Տիգրան Բարսեղյան: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին, Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում: