Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շոտլանդիայի 54-ակի չեմպիոնը՝ հայկական թիմերի հավանական մրցակից

Սպորտ
sport-evroliga

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գալիք՝ 2017-18թթ մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Կապանի «Գանձասար-Կապանը», Գյումրիի «Շիրակը» եւ Երեւանի «Փյունիկը»: Մեր երեք թիմերն էլ պայքարը կսկսեն որակավորման 1-ին փուլից: Հանրապետության գավաթակիր «Շիրակն» ընդգրկված է բաժանված թիմերի խմբում: Նրա հավանական մրցակիցները կարող են դառնալ 48 ակումբ, այդ թվում Վրաստանի երեք ներկայացուցիչները, Հունգարիայի վեցակի չեմպիոն Բուդապեշտի «Վաշաշը», որը եվրոգավաթներին մասնակցում է 1957 թվականից: «Գանձասար-Կապանը» եւ «Փյունիկը» ընդգրկվել են ամենացածր վարկանիշ ունեցող թիմերի խմբում: Դրանց հավանական մրցակիցներն ավելի հեղինակավոր եւ փորձառու են, մասնավորապես՝ չեմպիոնների գավաթի հաղթող Բելգրադի «Ցրվենա Զվեզդան», Չեմպիոնների լիգայի մասնակիցներ Հելսինկիի ՀԻԿ-ը, Թել Ավիվի «Մաքաբին», Ստոկհոլմի  ԱԻԿ-ը, բուլղարական  «Լեւսկին», Հունգարիայի 29-ակի չեմպիոն «Ֆերենցվարոշը» եւ վերջապես Շոտլանդիայի ամենատիտղոսակիր ակումբը՝ 54-ակի չեմպիոն «Գլազգո Ռեյնջերսը»: Եվրոգավաթների վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 19-ին: Որակավորման առաջին փուլի մեկնարկային խաղերը տեղի կունենան հունիսի 29-ին, պատասխանները՝ հուլիսի 6-ին: