Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունիսի 10-ից կվերաբացվի Կասյան փողոցի գյուղմթերքի սեզոնային շուկան

Հասարակություն
97c96a2e7999f734ec5b5b19e6003994

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանին  զեկուցվել է, որ  նախորդ շաբաթ  կազմվել է 9 արձանագրություն: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ քաղաքապետը հանձնարարել է առավել ուժեղացնել հսկողությունն ու, համագործակցելով Երևան քաղաքի ոստիկանության հետ, շուրջօրյա հերթապահություն սահմանել: Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ գյուղմթերքի սեզոնային շուկաների գործարկմանը: Նշվել է, որ արդեն առաջիկա շաբաթ օրը՝ հունիսի 10-ին, կվերաբացվի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի գյուղմթերքների բացօթյա սեզոնային շուկան: