Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փառատոնում կառանձնացվեն թավջութակն ու ալտը

Հասարակություն
827a82b31ba9c8bacf51e4fb35caebc2

Թալալյան եղբայրների անվան  ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողների համար, պրոպագանդել դասական և հայ ակադեմիկ  երաժշտությունը, ընդլայնելստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ և այլազգիերաժիշտների միջև, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ ևպատանի կատարողների զարգացմանը: Այս տարվա փառատոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, նախատեսում  է իրականացնել մի շարք համերգներ, որոնցում կներգրավվեն հայ երիտասարդշնորհալի կատարողներ` հնչեցնելով պրեմիերաներ և դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ գրված տարբեր կամերայինկազմերի համար։ Փառատոնը առանձնակի կարևորում է մարզերում համերգային և կրթական ծրագրերի իրականացումը, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով կամերային երաժշտությունը և թավջութակ ու ալտ գործիքները։ Այս նպատակի իրականացման շրջանակներում նախատեսվում են համերգային ծրագրեր և վարպետության դասեր։ Այս տարի փառատոնի համերգային ծրագրերում նախատեսվում են այցելություններ Արագածոտնի ( Աշտարակ), Կոտայքի (Աբովյան)  մարզեր և Արցախ (Ստեփանակերտ): Փառատոնը կհյուրընկալի բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Ուտրեխտի երաժշտական համալսարանի պրոֆեսոր, թավջութակահարուհի Տիմոռա Ռոսլեռին (Իսրայել, Հոլանդիա): Կիրականացվեն համատեղ ծրագրեր Հայաստանի  Լ. Մեծագործի անվ.տաճարականների միաբանության, «Փյունիկ» հաշմանդամների միություն ՀԿ-ի, Խաչատրյանի անվ. պետականլարային քառյակի,  «Հարմոնիում» ԵԶԿ Հասարակական Կազմակերպության,Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ: Փառատոնը կիրականացվի հունիսի 7- 29-ն ընկած ժամանակահատվածում։ Նախատեսվում է 6 համերգ, որոնցից հիմնականի մուտքն ազատ է, իսկ բացման ևփակման համերգներին փառատոնի և Լ. Մեծագործի անվ. ասպետական միաբանության անդամների համագործակցությամբ նախասրահում կիրականացվի ցուցահանդես վաճառք՝ ձեռագործ իրերի, որոնք պատրաստված են «Փյունիկ»հաշմանդամների միության երեխաների կողմից, իսկ ողջ հասույթը կփոխանցվիհենց իրենց, որպես աջակցություն:   հունիսի,Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն , 19:00 Փառատոնի բացման համերգ. Կամերային երաժշտության երեկո Ծրագրում՝ Յ. Բրամս, Կ. Սեն-Սանս, Պ. Չայկովսկի, Ս. Նաղդյան, Ալ. Հարությունյան, Դ.Պոպպեր, Կ. Դավիդով, Հ. Վիլա -Լոբոս, Տ. Մանսուրյան Մասնակիցներ՝ Դուետ «Արս լունգա»՝ Արամ Թալալյան /թավջութակ/, Ջուլիետա Վարդանյան/դաշնամուր/, Յանա Դարյան /ալտ/, Հասմիկ Բաղդասարյան /սոպրանո/, Արտյոմ Իոանիսյան /թավջութակ/ (դաս. Գ. Ռաֆայելյան), Լիլյա Առուստամյան /թավջութակ/ (Գ. Ռաֆայելյան) ,Միքայել Կարախանյան /թավջութակ/( դաս. Ա. Թալալյան), Փառատոնի թավջութակահարներիանսամբլ Մուտքն ազատ է 10-17 հունիսի համերգներ մարզերում (3 համերգ) Նախատեսվում են համերգներ և վարպետության դասեր Ծրագրում՝ Հայկական և արևմտաևրոպական կամերային երաժշտություն  25հունիսի,Գաֆէսճեան արվեստի կենտրոն, հատուկ միջոցառումների սրահ, 15:00 Կամերային երաժշտության երեկո «Միայն Բախ» Ծրագրում ՝ Յ. Ս. Բախի ամբողջական սոնատները թավջութակի /վիոլա դա գամբա/ ևդաշնամուրի /կլավեսին/ համար Մասնակցում են՝ Դուետ  «Արս լունգա»՝ Արամ Թալալյան /թավջութակ/, ՋուլիետաՎարդանյան /դաշնամուր/ Տոմսի արժեքը 3000 ՀՀԴ 29հունիսի ,Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն, 19:00 Փառատոնի փակման համերգ. Կամերային երաժշտության երեկո Ծրագրում՝ Ալ. Հարությունյան, Ա. Վիվալդի, Լ. Բոկկերինի Մասնակիցներ՝ Տիմոռա Ռոսլեր /թավջութակ/ (Իսրայել, Հոլլանդիա), դուետ «Արս լունգա»՝ Արամ Թալալյան /թավջութակ/,  Ջուլիետա Վարդանյան /դաշնամուր/, Յանա Դարյան /ալտ/, Լուսինե Հակոբյան /դաշնամուր/, Սուրեն Խորոզյան /կլարնետ/, «Խաչատրյանի անվ. պետական լարային քառյակ» ՝ Մերի Մարգարյան  / I ջութակ/,Հայկ Վարդանյան / II ջութակ/, Վաչե Հովեյան /ալտ/ , Արամ Թալալյան /թավջութակ/,Փառատոնային նվագախումբ Մուտքն ազատ է