Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ողջունեցին խաղաղության կորպուսի 1000-րդ կամավորին (տեսանյութ)

Հասարակություն
milsss

Այսօր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան պրն. Ռիչարդ Միլսը անցկացրեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի 42 նոր կամավորների երդման հանդիսավոր արարողությունը: Նոր կամավորները շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ նրանք գալիք երկու տարիների ընթացքում կաշխատեն տեղի դպրոցների, համալսարանների և հասարակական կազմակերպությունների հետ՝ որպես Անգլերենի ուսուցիչներ և Համայնքի և երիտասարդության ծրագրի կամավորներ: Կամավորները Ամերիկայի քաղաքացիներ են, որոնք գալիս են Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր ծայրերից՝ արտացոլելով ամերիկյան ժողովրդի ողջ բազմազանությունը: Կամավորները բարեհաջող ավարտել են 11 շաբաթ տևողությամբ ինտենսիվ դասընթացը, որի ընթացքում սովորել են հայերեն, ծանոթացել հայ ժողովրդի մշակույթին և պատրաստվել Հայաստանում իրենց ծառայությանը:  Խաղաղության կորպուսի նոր խմբի երդման արարողությունը նաև համընկել էր Հայաստանում Խաղաղության կորպուսի գործունեության 25-րդ տարեդարձին: Խաղաղության կորպուսի առաջին կամավորները Հայաստան են ժամանել 1992թ.-ին, և այսօր ծրագիրը տոնեց այս կարևոր իրադարձությունը, ինչպես  նաև ողջունեց 1,000-րդ կամավորին: [caption id="attachment_1547586" align="alignnone" width="500"]Inauguration ceremony of the new group of Peace Corps volunteers took place at Arno Babajanyan Concert Hall Inauguration ceremony of the new group of Peace Corps volunteers took place at Arno Babajanyan Concert Hall[/caption] Միջոցառմանը ներկա էր ավելի քան 300 հյուր, որոնց շարքում կային Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, ներկա և նախկին կամավորներ, իրենց տներում Խաղաղության կորպուսի կամավորներ հյուրընկալած ընտանիքներ, ինչպես նաև Ծրագրի միջազգային և հայ գործընկերներ: Այս տարվա միջոցառմանը ներկա էին նաև Խաղաղության կորպուսի ղեկավարության ներկայացուցիչներ Վաշինգտոնից: Խաղաղության կորպուսի տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար տկն.  Շիլա Քրաուլին իր ելույթում անդրադարձավ Ամերիկայի և Հայաստանի միջև գործընկերության կարևորությանը և շնորհակալություն հայտնեց նոր կամավորներին՝ ծառայելու պատրաստակամության համար: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար պրն. Լևոն Մկրտչյանը և  Սպորտի և երիտասարդության հարցերի  նախարարի տեղակալ պրն. Արսեն Քարամյանը: Իրենց ելույթներում նրանք ողջունեցին նոր կամավորներին և երախտագիտություն հայտնեցին Խաղաղության կորպուսի կամավորներին՝ Հայաստանի համայնքներին աջակցելու համար:  Նոր խմբի կամավորների համալրմամբ՝ Հայաստանի տարբեր գյուղական վայրերում և քաղաքներում այժմ ծառայում է Խաղաղության կորպուսի մոտ  110 կամավոր: